
Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը մարտի 19-ից ապրիլի 15-ը դադարեցրել է թռիչքները Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը:
««Պոբեդա» լոուքոստերը 2020 թվականի մարտի 19-ից դադարեցնում է Մոսկվայից դեպի Գյումրի թռիչքները՝ կապված Հայաստանի Կառավարության կողմից սահմանված ՌԴ քաղաքացիների մուտքի սահմանափակումների հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
Այն ուղևորներին, որոնք արդեն ավիատոմս են ձեռք բերել, կփոխհատուցեն գումարը: