Առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչով դիմել է քաղաքացիներին:

«Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել Ձեզ սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում «Արբիդոլի» և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին: Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` «Պարացետամոլ», «Իբուպրոֆեն» և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով»,- ասված է հայտարարության մեջ:




Լրահոս