
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գողություններ է արել։
Երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Պարզվեց, որ նա ամիսներ առաջ գողացել էր «Հոնդա» մակնիշի մի ավտոմեքենայի գազաբալոնն ու ձայնարկիչը, մի խանութից՝ բջջային հեռախոսների աքսեսուարներ, մեկ այլ ավտոմեքենայի ձայնազդանշանային համակարգը։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները պարզել են «Հոնդայի» տիրոջ ինքնությունը։ Միջոցառումները շարունակվում են՝ դեպքերի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։