Քիչ առաջ հրդեհ է բռնկվել կառավարության 1-ին մասնաշենքում․ դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ սենյակներից մեկում այրվել է գրասենյակային գույք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:




Լրահոս