
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը մտավ դատարան: Թավադյանի գործը կքննի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Թավադյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով։ Նույն քրեական գործով մեղադրյալ է նաև Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը, որը, ըստ ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: