Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար. Արայիկ Հարությույան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգում և խրախուսում ենք մեր մարզիկների և ապագա չեմպիոնների աշխատանքն ու ջանքը: Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությույանը:

Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար, նախկինի 100 հազար դրամի փոխարեն: 140 հազար և 100 հազար դրամ համապատասխանաբար կստանան օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները: Պատվովճարներ են սահմանված նաև աշխարհի առաջնության հաղթողի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների համար:

Մանրամասները կհրապարակվեն երեկ ընդունված կառավարության որոշումը հրապարակելուց հետո:




Լրահոս