Դանակով հարվածել է ավագ լեյտենանտին․ գործը դատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Տավուշում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 4 զինծառայողների դատավարությունը։ Կարեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի պայմանագրային զինծառայող, 2018թ.դեկտեմբերի 27-ին՝ժամը 15:30-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում չնչին առիթով վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող ավագ լեյտենանտ Հարություն Քալաշյանի հետ, որի ընթացքում հայհոյանք է հասցրել նրան՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը։

Հովհաննես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի պայմանագրային զինծառայող, 2018թ.դեկտեմբերի 27-ին՝ժամը 15:30-իսահմաններում,զորամասիշարահրապարակումչնչինառիթովվիճաբանելէիր նկատմամբ պետ հանդիսացող ավագ լեյտենանտ Հարություն Քալաշյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել վերջինիս, ապա գրպանից հանելով գործարանային արտադրության ծալովի դանակ՝ դրանով հարվածել է Հարություն Քալաշյանի աջ գոտկային հատվածին։

Հարություն Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով նշված զորամասի հրաձգային գումարտակի հետախուզական դասակի հրամանատար, 2018թ.դեկտեմբերի 27-ին՝ժամը 15:30-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում չնչին առիթով վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Հովհաննես Պողոսյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան։

Լեւոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական,2018թ.դեկտեմբերի 27-ին՝ժամը 15:30-իսահմաններում,զորամասիշարահրապարակում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված, չնչին առիթով վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Կարեն Հակոբյանի եւ Հովհաննես Պողոսյանի հետ, որի ընթացքում նախ բռնություն է գործադրել Կարեն Հակոբյանի նկատմամբ, ապա Հովհաննես Պողոսյանի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս դեմքին։ Կարեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով, Հովհաննես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել 358 հոդվածի 3-րդ մասի 2 եւ 3 կետերով, Հարություն Քալաշյանին՝ 358.1 հոդվածի 1-ին մասով, Լեւոն Սարգսյանին՝ 358.1 հոդվածի 3-րդմասի 2 կետով։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս