«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մայիսի 23-ին տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Ըստ մեր տեղեկությունների` հիմնադրամը շատ լուրջ պատրաստվում է այս ընթացքում, քանի որ որոշում կա այն անցկացնել բաց եւ իրականացնել Բաղրամյան 26-ում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, բայց նիստի հետ կապված աշխատանքները շարունակվում են: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ օրակարգային է հոգաբարձուների անդամների փոփոխությունների հարցը, քանի որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Արդակի Ղուկասյանը հոգաբարձուների խորհրդի փոխնախագահներն են: Մեր տեղեկություններով՝ նպատակ կա նաեւ հիմնադրամում ներգրավել սփյուռքի շատ ներկայացուցիչների:
Նշենք, որ դեռեւս 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայություն հուլիսի 2-ին բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը` յուրացումներ կատարելու, հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ առցանց խաղատներում խաղադրույքներ է կատարել:
Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ հուլիսի 10-ին` հրաժարականի դիմում ներկայացրել։ Այժմ ընթանում է այդ գործով դատաքննությունը:
Մանրամասները՝ տեսանյութում