Ռոբերտ Լեւանդովսկին հաստատել է՝ Ռոնալդուն եւ Ռամոսը փորձել են իրեն համոզել տեղափոխվել «Ռեալ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին նշել է, որ ժամանակին Մադրիդի «Ռեալի» առաջատարներ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Սերխիո Ռամոսը փորձել են համոզել իրեն տեղափոխվել Իսպանիայի մայրաքաղաք։

Չնայած Ռոնալդուի եւ Ռամոսի ջանքերին ՝ Լեւանդովսկին բացառել է իր «Ռեալ» տեղափոխությունը, քանի որ երջանիկ է եղել Գերմանիայում․«Այո, Ռոնալդուն Ռոնալդուն եւ Ռամոսը 2017 թվականին ինձ առաջարկել են տեղափոխվել «Ռեալ»։ Ինձ համար գլխավորը այն չէր, որ կարող էի տեղափոխվել Լա լիգա կամ մեկ այլ հզոր առաջնություն։ Ես ցանկանում էի մնալ այնտեղ, որտեղ հասել եմ իմ կարիերայի պիկին։ Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում եւ երջանիկ եմ այստեղ։ Մեր թիմը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա։ Բարձրակարգ են եւ խաղացողները եւ թիմի մարզիչները։ Ամեն ինչ շատ ավելի հեշտ է ստացվում, երբ խաղում ես այնպիսի թիմում ինչպիսին «Բավարիա»-ն է»,-ասել է լեհ հարձակվողը։

Ռոբերտ Լեւանդովսկին նաեւ փաստել է, որ չի «հոգնել» գոլեր խփոլուց եւ դեռեւս չի կորցրել ցանկությունը մրցակիցների դարպասները գնդակներ ուղարկելուց․« Ես ամբողջ հանդիպման ընթացքում ցանկանում եմ ստանալ գնդակը։ Երբ ես գոլ եմ խփում, ապա ցանկանում եմ՝ եւս մեկը։ Եթե խփում եմ երրորդը, ապա ինձ հարկավոր է չորրորդը»,- Ռոբերտ Լեւանդովսկու խոսքերն է մեջբերում իսպանական Sport պարբերականը։

Հիշեցնենք, որ Լեւանդովսկին Բունդեսլիգայի այս մրցաշրջանում դարձել է 25 գոլի հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս