ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավագույն օրինակ. հայկական շոու-բիզնեսի ամենաերկարակյաց զույգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է երեք աստղային զույգերի, որոնք երկար տարիներ է՝ միասին են, հիացնում են իրենց համերաշխությամբ, միմյանց հանդեպ տածած սիրով, բայց միեւնույն ժամանակ շարժում են շատերի նախանձը: Այս զույգերը ավելի քան երեք տասնամյակ միասին են, անցել են բավականին բարդ ուղի, սակայն չեն կորցրել սիրելիի հանդեպ հետաքրքրությունը, չեն դադարել ոգեշնչվել միմյանցով:

Հրաչյա Հարությունյան եւ Սյուզան Մարգարյան

Այս զույգն ավելի քան երեսուն տարի է՝ միասին է, եւ գրավում է իր ներդաշնակությամբ: Դերասանն ու երգչուհին երիտասարդ սերնդի համար իդեալական զույգի լավագույն օրինակներից են: Նրանք անցել են մի շարք դժվարությունների միջով, սակայն չեն դադարել մեկ բռունցք լինել: Երկուսն էլ արվեստի մարդ են, ունեն տարբեր բնավորություններ, սակայն գեղեցիկ կերպով լրացնում են միմյանց: Նրանց դուստրը՝ Սիրուշոն, մեկ անգամ չէ, որ նշել է, թե որքան ուրախ է իր ծնողների՝ միմյանց հանդեպ տածած սիրով:

Արմեն եւ Աննա Էլբակյաններ

Աննա Էլբակյանը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել էր, որ մի քանի անգամ բաժանվել է ամուսնուց, սակայն իրենք կրկին միացել են, քանի որ հասկացել են, որ առանց մեկը մյուսի կյանք չունեն: Այս զույգը շատ փորձություններ է հաղթահարել, ընդհուպ մինչեւ՝ որդու կորուստ, սակայն ամուր է մնացել, եւ ավելին՝ նրանց միջեւ խորը կապն ավելի է ամրապնդվել: Նրանց դուստրը՝ Լիլի Էլբակյանը, տեսնելով ընտանիքի գեղեցիկ մոդել, ստեղծել է իրենը:

Տիգրան Ներսիսյան եւ Նելլի Խերանյան

Այս զույգը լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես կարող են ամուսինները հիանալ իրարով եւ ոգեշնչվել մեկը մյուսից: Նրանք եւս ավելի քան երեսուն տարի է՝ միասին են, սակայն պահպանել են ոչ միայն սերը, այլեւ սիրահարվածությունը: Նրանք բավականին տարբեր են, սակայն կարողանում են ընդհանուր հայտարարի գալ: Իսկ նրանց երկու դուստրերը ապրում են համերաշխության եւ սիրո մթնոլորտում:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Անտոնյան




Լրահոս