ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում: