Կատալոնական «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը չի լքի կատալոնական ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում է իապանական Sport-ը:
Նշվում է` կատալոնական ակումբի ղեկավարությունը այն կարծիքին է, որ Սետյենը «Բարսելոնան» գլխավորեց այն ժամանակ, երբ թիմը ճգնաժամի մեջ էր եւ մասնագետին ժամանակ է պետք թիմում հաստատվելու համար: Ըստ աղբյուրի` մասնագետը նաեւ լավ հարաբերություններ է պահպանում թիմի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի հետ եւ այդ հանգամանքը նույնպես նպաստում է Սետյենի մնալուն:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետի եւ կատալոնական ակումբի պայմանագրում կա կետ, որի համաձայն «կապտառնագույնները» իրավունք ունեն արդեն առաջիկա ամռանը հեռացնել մասնագետին իր զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք նաեւ, որ «Բարսելոնան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է 58 միավորով եւ 2 միավոր գերազանցում է 2-րդ հորիզոնականում ընթացող Մադրիդի «Ռեալից»:
Էդմոն Մարտիրոսյան