Մարտի 20-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 136 դեպք: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 136 դեպքերից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ: Դրա հետ մեկտեղ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված, եւ այս օրերին արգելվում են բազմամարդ հավաքները, միջոցառումները:
Սակայն փողոցները, երթուղային տաքսիները մարդաշատ են, շատերը աշխատանքի են գնում, ապրում բնականոն կյանքով: Այսպիսով, ի՞նչ իրավիճակ է Երևանում. արտակարգ դրություն, օր չորրորդ:
Մանրամասները՝ տեսանյութում։