ԿՈՆՄԵԲՈԼ-ը կարեւոր խնդրանքով դիմել է ՖԻՖԱ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈՆՄԵԲՈԼ-ը դիտարկում է Աշխարհի առաջնության ընտրական փուլը սկսել սեպտեմբերին: Այս մասին տեղեկացնում է Goal-ը: Նշվում է, որ ԿՈՆՄԵԲՈԼ-ը արդեն խդրանքով դիմել է ՖԻՖԱ-ին` աշխարհի առաջնության ընտրական փուլը մարտի 26-ին սկսելու փոխարեն հետաձգել մինչեւ սեպտեմբեր ամսի սկիզբը: Պատճառը աշխարհում տարածված կորոնավիրուսի համաճարակն է: Մարտի 26-ին կայացած առցանց կոնֆերանսի ժամանակ ԿՈՆՄԵԲՈԼ-ը Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկի հետաձգումը առաջնահերթություն է համարել եւ COVID-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցներից մեկը:

Հիշեցնենք , որ կորոնավիրուսի պատճառով արդեն հետաձգվել է այս ամռանը կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Մրցաշարը կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Հավելենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցում է 245 հազարը, իսկ մահացություններինը`10 հազարը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս