Մարզպետներն չեղարկեցին արձակուրդները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս օրերին կառավարության անդամ մարզպետները պետք է արձակուրդ մեկնեին եւ լծվեին սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի գործին: Մասնավորապես, այդ առաքելությունն այս օրերին պետք է իրականացնեին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Սակայն վարչապետը երեկ եւ նախորդ օրը նոր որոշումներ է կայացրել, որով չեղարկել է մարտի 6-ի իր որոշումները, որն էլ ենթադրում էր այս պաշտոնյաներին արձակուրդ տրամադրելը:

Ինչպես հայտնի է, կապված Հայաստանում կորոնավիրուսի վարակվածության ավելացման հետ՝ կառավարությունը որոշեց արտակարգ դրություն հայտարարել, եւ, ըստ այդմ, ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվեց, քարոզարշավը՝ եւս: Եվ այդ պատճառով, ըստ էության, անիմաստ է դառնում մարզպետների արձակուրդ մեկնելը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս