«Վուլվերհեմփթոնի» կենտրոնական հարձակվող Ռաուլ Խիմենեսը առաջիկա ամռանը կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին տեղեկացնում է Don Balon-ը։ Զինեդին Զիդանը կարծում է ՝ մեքսիկացի հարձակվողը իդեալական տարբերակ է, ով կարող է հարձակման կրակագծում եւ օգնել Բենզեմային եւ փոխարինել նրան։
Ըստ աղբյուրի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մադրիդյան ակումբը կլքի Մարիանո Դիասը,ով այդպես էլ չի կարողանում վստահություն ներշնչել Զիդանին։ Հնարավոր է նաեւ, որ «սերուցքայինների» ճամբարը լքի թիմի սերբ հարձակվող Լուկա Յովիչը, ով իր պահվածքով առաջացրել է «Արքայական ակումբի» ղեկավարության բարկությունը։
Օրեր առաջ Յովիչը խախտել էր կարանտինը եւ մեկնել հարազատ Սերբիա՝ ընկերուհու տարեդարձը նշելու համար։ Այս փաստը կարող է խաչ քաշել հարձակվողի մադրիդյան կարիերայի վրա։ Աղբյուրը նշում է նաեւ, որ անձամբ Խիմենեսը նույնպես ցանկություն ունի Իսպանիայի մայրաքաղաք վերադառնալու եւ դա այս տրանսֆերի իրականացումը շատ ավելի հավանական է դարձնում։
Հիշեցնենք, որ Խիմենեսը 2014-ից 2015 թվականներին պաշտպանել է Մադրիդի «Ատլետիկոյի» գույները։ Մեքսիկացի հարձակվողը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման եւ դարձել 13 գոլի հեղինակ։
Էդմոն Մարտիրոսյան