ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․
Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ եւ այցելուներ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը` կիրակի օրերին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող բացօթյա մեծածախ շուկա ☝️կարող եք այցելել միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում`
✅օգտագործե՛լ ախտահանիչ նյութեր,
✅կրե՛լ ձեռնոց եւ դիմակ,
✅խուսափե՛լ մարդկային կուտակումներից,
✅պահպանե՛լ սոցիալական հեռավորություն։
?Չայցելե՛լ, եթե ունեք՝
✅ջերմություն,
✅հազ,
✅գրիպ։
?Խորհուրդ է տրվում այցելել միայն խիստ անհրաժեշտության պարագայում։