«Գառնի-Երևան» ջրատարը պատրաստ է ծանրաբեռնված աշխատանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կից լուսանկարներում Երևանի հիմնական ջրաղբյուրներից մեկի՝ Գառնիի պոմպակայանում օրերս
իրականացված վերանորոգման աշխատանքներն են:

Ինչպես հայտնեց ընկերության «Ջրարտադրության և սանիտարական գոտիների սպասարկման
ծառայության» պետ Սամվել Սահակյանը, «Գառնի – Երևան» մայրուղային ջրատարի աշխատանքի հետ
կապված առաջացել էր տեխնիկական խնդիր:

Մայրաքաղաքը Գառնիից ջուր է ստանում երկու տարբեր եղանակով. ինքնահոս և մեխանիկական՝ պոմպերի
միջոցով: Վերջերս ստուգմամբ պարզվել էր, որ պոմպակայանից դուրս եկող 500 մմ տրամագծով ջրագիծը,
որը հետո միանում է ինքնահոս ջրագծին ու վերածվելով 1000մմ տրամագծով հզոր ջրատարի գնում-
հասնում է Երևան, վթարային վիճակում գտնվող հատված ունի:


Այսօր դեռ ոչինչ, ծանրաբեռնվածությունը ջրատարի վրա մեծ չէ, բայց արդեն 1-2 ամիս անց, երբ կսկսվեն
շոգերը, պոմպակայանն աշխատելու է ամբողջ թափով, փորձելով հագեցնել միլիոնանոց քաղաքի ծարավը,
հետևաբար, կարող է և չդիմանալ ու լրջորեն վթարվել: Իսկ վերանորոգելու ժամանակ չի լինելու. թանկ է
ամեն րոպեն: Դրա համար էլ որոշում ընդունվեց, քանի դեռ հնարավորություն կա, այն վերանորոգել ու
նախապատրաստել ջրի սպառման պիկերին:


– Շուրջ երկու օր տևեց գործը, – ասում է Սամվել Սահակյանը: – Շատ դժվար էր, աշխատանքում
ներգրավվեց ոչ միայն այս ջրաղբյուրի անձնակազմը, այլև մասնագետներ մեր Ծառայության մյուս
տեղամասերից: Նաև օգնություն ստացանք «Արևելք» տարածաշրջանային տնօրինությունից: Ընդհանուր
ուժերով փոխարինեցինք վթարված 8 մետրանոց հատվածը: Ներկայումս ջրատարը պատրաստ է
ծանրաբեռնված աշխատանքի:

Հանրային կապերի բաժին




Լրահոս