ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կան ինքնամեկուսացված վարորդներ․ բոլոր աշխատող տրանսպորտային միջոցներն ախտահանվում են․ փոխքաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ասուլիսը: Նա անդրադառնում է Երեւանի համայնքային կառույցների հակահամաճարակային գործողություններին։ Նրա խոսքով, քաղաքային իշխանությունն օրուգիշեր աշխատանքներ է տանում՝ հետևելով ցուցումների։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Երևանում քանի հոգու է ասված տանը մնալ եւ ինչպես են նրանք հսկվում։ Բացի այդ, հարց բարձրացվեց նաև տրանսպորտի հետ կապված, քանի որ վարորդների մեծ մասը 60-անց են, եւ նրանք ինքնամեկուսացվել են։

Սակայն քաղաքապետի տեղակալն ասաց, թե տանը ինքնամեկուսացվածների մասին թվային տվյալներ այս պահին չունի։

«Գատղնիք չէ, որ բազմաթիվ վարորդներ 60-անց են եւ լսելով ամենակարևոր հորդորը, որ մարդիկ քիչ լինեն այս օրերին, այսօր եւս ուղևորների քանակն է քիչ տրանսպորտում եւ շարժակազմն էլ է քիչ։ Բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք աշխատում են, ախտահանվում են։ Դա կատարվում է ամեն օր և կլինի ամեն օր, որքան կա կարիքը։ Եթե մետրոպոլիտենը ունենում էր 75 հազար ուղևորափոխադրում, ապա հիմա 15 հազար։ Նույն կերպ էլ ավոտոբուսներում, այս օրերին 20 հազար ուղևոր է։ Այն վարորդները, ովքեր պարետատան ցուցումով, ցանկալի չէ, որ աշխատեն, նրանք տանն են, չեն աշխատում», – նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս