ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը: Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը:
Ընդ որում, հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։
Նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով՝
- փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ ՍՊԸ» մաքսային հսկողության տարածքում
- փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների ՀՀ տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձը ԻԻՀ համակարգվում և հսկվում է ՀՀ Ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները
|
Ապրանքի նկարագրություն
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
| Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ միկրոօրգանիզմներ (բացի 3002 ապրանքային դիրքում նշված պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ | 2102 |
| Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ | 24 |
| Բնական գրաֆիտ | 2504 |
| Ավազ, ոչ 26 խմբի մետաղաբեր ավազ | 2505 |
| Կավիճ | 2509 |
| Դոլոմիտ՝ չկալցինացված | 2518100000 |
| Գիպս, անհիդրիդ | 2520 |
| Կիր` չհանգած, հանգած և հիդրավլիկ | 2522 |
| Ցեմենտ՝ սպիտակ, արհեստականորեն ներկած կամ չներկած | 252321 |
| Ստեատիտ՝ բնական, տալկ | 2526 |
| Դիիզելային վառելիք | 271019 |
| Երկաթի օքսիդ եւ հիդրօքսիդ; հանքային ներկանյութ | 2821 |
| Սուլֆիդներ. պոլիսուլֆիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով | 2830 |
| Ածխաջրածիններ ցիկլային | 2902 |
| Սպիրտներ ապացիկլային եւ դրանց ածանցյալներ | 2905 |
| Թթուներ ոչ պարբերական միակարբոն հագեցած և դրանց ածանցյալներ | 2915 |
| Միացություններ` կարբօքսամիդային, ածխաթթվի ամիդային | 2924 |
| Այլ ներկեր և լաքեր քիմիապես մոդիֆիկացված բնական պոլիմերների հիմքով | 32089099 |
| Պատրաստի չորացիչներ | 3211 |
| Փայլաթիթեղ դրոշմատպման համար | 32121000 |
| Տպագրական ներկ | 32151990 |
| Լվացող և մաքրող միջոցներ | 3402 |
| Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից բիակսալ ուղղվածության | 39202021090 |
| Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ այլ բարդ պոլիեթերներից | 39206939 |
| Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից | 39202090 |
| Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պոլիամիդներից | 39209219 |
| Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող գլանափաթեթներով | 48101330 |
| Թեթևաքաշ կավճապատ թուղթ | 48102200 |
| Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող՝ թերթերով, որոնց կողմերից մեկի չափը 435 մմ-ից ավելի չէ, իսկ մյուսը բացված վիճակում 297 մմ-ից ավելի չէ | 48101930 |





























