
Ես կարծում եմ, որ բոլորիս համար էլ սպասելի էր, որ Արցախում ընտրությսւնների քարոզարշավը պետք է լարված անցնի, քանի որ այնտեղ կան չորս լիդեր թեկնածուներ՝ Մասիս Մայիլյան, Վիտալի Բալասանյան,Արայիկ Հարությունյան և Աշոտ Ղուլյան։ Հայաստանի և Արցախի հանրապետությունների ներքաղաքական անցուդարձի մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Կարեն Քոչարյանը։
Ըստ քաղաքագետի ՝ Արցախի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով։
«Այսօր ամբողջ աշխարհում պայքարում են մի վիրուսի դեմ, որը մարդկային կյանքեր է խլում։ Եվ այս առումով իմ կարծիքով աշխարհակարգեր կփոխվեն , և մարդկությունը կսկսի վերագնահատել արժեքները․ թանկ ավտոմեքենաներին, բրենդինգամոլությանը, ցոփ կյանքին կգան փոխարինելու ավելի պարզ բաները»,֊ասաց նա։
Ինչ վերբերվում է հայ֊ռուսական փոխհրաբերություններին Կարեն Քոչարյանի գնահատմամբ բավականին լավ է։ «Տատանումներ միշտ էլ լինում թե’ դրական, և թե’ բացասական առումով»,֊հավելեց նա։
Լիդա Եղիազարյան