
Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաջորդ մրցաշրջանից կարող է գլխավորել ֆրանսիական ՊՍԺ-ն: Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն,փարիզյան ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ կանի թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին եւ կհրավիրի Ալեգրիին, եթե թիմը այս մրցաշրջանում նշանակալի հաջողություններ չունենա Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ: Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարը այս պահին դադարեցված է COVID-19 կորոնավիրուսի տարծման պատճառով:
Էդմոն Մարտիրոսյան