
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր 13։00-ին տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ։ ՔՊ-ականները քննարկումներ են ունեցել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նիստի ժամանակ մասնավորապես քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը՝ կապված նոր կորոնավիրուսի տարածման հետ։ Իշխող կուսակցության անդամները փորձել են հստակեցնել իրենց հետագա քայլերը։ Քննարկվել է նաև այն հարցը, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանում ստեղծված իրավիճակը։
Մենք տեղեկացանք, որ այժմ իրականացվող քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինի, և բոլոր իրականացվող գործընթացները շարունակվելու են։