
Թուրքիան ժամանակավորապես դադարեցնում է 46 պետությունների հետ ավիահաղորդակցությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սկսած ժամը 17:00-ից 22 երկրներին ավելանում են եւս 46 երկրներ, որոնց հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվում է»,- հայտնել է Թուրքիայի քաղավիացիայի վարչությունը:
Ընդ որում, երկրների ցուցակը դեռ չի հրապարակվել:
Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարկման 670 դեպք, 9 մարդ է մահացել: