ՖՈՏՈ. Կոնդ թաղամասի բնակիչների կյանքը վտանգված է. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Կոնդ թաղամասի Ռուսթավելի 4 հասցեի բնակիչները։ Վերջիններիս փոխանցմամբ՝ այս օրերին տեղացած անձրևներն իրենց սև գործն արդեն հասցրել են անել։

Ինչպես պատմեցին բնակիչները, երեկ երեկոյան ժողովրդին հայտնի Թափաբաշի մզկիթի արտաքին պատը փլուզվել է, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի։

Բնակիչների խոսքով՝ ամեն պահի կարող են հսկա քարեր պոկվել և ցած նետվել՝ վտանգելով իրենց կյանքը։

Ըստ նրանց՝ խնդրի մասին մշտապեա բարձրաձայնել են տարբեր պետական ատյաններին, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվում։

Բնակիչների փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից ժամանել, արձանագրել ու փոխանցել են, որ կքննարկեն խնդիրը, երկուշաբթի օրը կպատասխանեն։

-Այս պահին էլ մեքենաներ են ուղարկել՝ ճանապարհները հողաշերտից ու քարերից մաքրելու համար, որին մասնակցում ենք նաև մենք,- նշեցին նրանք։

Լիդա Եղիազարյան




Լրահոս