
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդը» ամռանը կփորձի «պայթեցնել» տրանսֆերային շուկան՝ ձեռքբերելով Լոնդոնի «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է Evening Standard-ը:
Ըստ աղբյուրի՝ մանկունյական թիմը, ամենայն հավանականության, կգնի նաեւ Օդիոն Իգալոյի ամբողջական տրանսֆերը, ով այժմ «Կարմիր Սատանաների» կազմում խաղում է վարձավճարով:
Մանչեստրյան ակումբը Քեյնի տրանսֆերը ձախողելու դեպքում հայացքը կուղղի դեպի «Վուլվերհեմփթոնի» մեքսիկացի հարձակվող Ռաում Խիմենեսը:
Հիշեցնենք, որ մեքսիկացու ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մադրիդի «Ռեալը»:
Էդմոն Մարտիրոսյան