ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդները կանգ են առնում. ինչու է գլորված մեքենան մնում նույն տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին մի խումբ վարորդներ կանգ էին առնում և շտապում ավտոճանապարհին կից ձորը: ArmLur.am-ի թղթակիցը պարզել է, որ ձորում գլորված մեքենա կար: Վարորդները նկատել են, որ, բարեբախտաբար, մարդ չի եղել:

Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գլորված մեքենայի վարորդը հոսպիտացվել է երեկ:
Այսինքն՝ թեև դեպքը երեկ է տեղի ունեցել, սակայն մեքենան այսօր էլ այնտեղ է՝ նույն վիճակում:

Նշենք, որ երեկ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել վթար` ավտոմեքենան գլորվել է ձորը:

Պարզվել է, որ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արամ Ս., ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:




Լրահոս