
Տանը մեկուսացած՝ հետևում եմ ամբողջ աշխարհի լուրերին։ Ինձ անհանգստացնում է մարդու լինելիության, գոյության փաստը, բայց այդուհանդերձ ես գիտակցում եմ, որ յուրաքանչյուրս պետք է պահպանենք հիգիենայի բոլոր կանոնները։
ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում հայտարարված մեկամսյա արտակարգ դրությանը։
Էմմա Պետրոսյանի դիտարկմամբ՝ մարդիկ այս օրերին պետք է փոխադարձ հարգեն մեկը մյուսին, որպեսզի առողջ պահեն շրջակա միջավայրը։
-Իմ կարծիքով հիմա լավագույն ժամանակն է մեզ տրված, որպեսզի ինքնամաքրվենք,- շեշտեց նա։
Երգչուհու խոսքով, երբևէ չպետք է կորցնել հույսը և մշտապես պահել բարձր տրամադրություն:
-Ամեն բան լավ ավարտ կունենա, եթե մենք պահպանենք մեզ և մեր աշխարհը,- հավելեց Էմմա Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ընդհանուր հանրագումարով` այս պահին ունենք հաստատված 160 դեպք, որոնցից 1-ը առողջացել է:
Լիդա Եղիազարյան