Եվրոպական թոփ 5 լիգաներից դեռեւս խուսափել է միայն մեկը․ Կորոնավիրուսով վարակվել են 2 տասնյակից ավելի ֆուտբոլիստներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19 կորոնավիրուսի տարածումը լուրջ ճգնաժամի առաջ է կանգնեցրել աշխարհը։ Ֆուտբոլային թոփ 5 առաջնությունները այս պահին դադարեցված են մեր օրերի ժանտախտի պատճառով։ Հետաձգվել են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մի շարք մրցաշարեր եւ շատերն էլ ամենայն հավանականությամբ դեռ կհետաձգվեն։
Կորոնավիրուսը չանցավ եվրոպական թոփ 5 լիգաներից միայն 1-ի կողքով։ Առաջատար լիգաներից միայն Ֆրանսիայի առաջնուոյթյունն է, որտեղ պաշտոնապես կորոնավիրոսւով վարակված ֆուտբոլիստ չկա։ Ձեզ ենք ներկայացնում առաջատար առաջնությունների այն ֆուտբոլիստներին, որոնք արդեն վարակվել են COVID-19-ով։

Անգլիայի Պրեմիեր լիգա
Թոփ լիգաներից Անգլիայի Պրեմիեր լիգան վերջիններից էր, որ դադարեցվեց։ Վարակը դեռ նոր թափով էր տարածում գտնում Եվրոպայում, երբ առաջնության ղեկավարները որոշում կայացրն շարունակել հադնիպումները անցկացնել բնականոն հունով, սակայն Լոնդոնի «Չելսիի» երիտասարդ ֆուտբոլիստ Կալում Հաջսոն-Օդոիի եւ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կորոնավիրուսի թեստերի դրական պատասխաններից հետո որոշում կայացվեց դադարեցնել առաջնությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ անգլիական ֆուտբոլը չի վերադառնա նվազագույնը մինչեւ ապրիլի 30-ը։ Օդոիից եւ Արտետայից զատ Պրեմիեր լիգայում այլ վարակվածներ չկան։

Իսպանիայի Լա լիգա

Լա լիգայում կորոնավիրուսով առաջինը վարակվել է «Վալենսիայի» արգենտինացի պաշտպան Էզեկիել Գարայը։ Ավելի ուշ վարակը հաստատվել է նաեւ «Չղջիկների» ֆուտբոլիստներ Էլյակիմ Մանգալայի եւ Խոսե Լուիս Գայայի մոտ։ Վալենսիական ակումբը նաեւ տեղեկացրել է, որ թիմում կան այլ վարակվածներ, սակայն նրանց անունները ինչ-ինչ պատճառներով չեն նշվում։ Ըստ ակումբի՝ թիմի ներկայացուցիչները վարակվել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի իտալական «Ատալանտայի» դեմ Միլանում կայացած խաղի պատճառով։ Կորոնավիրուսով են վարակված նաեւ կատալոնական «Էսպանյոլի» չինացի ֆուտբոլիստ ՈՒ Լեյը եւ ուրուգվայցի պաշտպան Լեանդրո Կաբրերան։

Իտալիայի Ա Սերիա

COVID-19 կորոնավիրուսը առաջինը տարածում գտավ Ապենինյան թերակղզում։ Ա Սերիայում վարակված ֆուտբոլիստների թիվը հասնում է 13-ի։ Նրանք են՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Դանիելե Ռուգանին եւ Բլեյզ Մատյուիդին, «Սապդորիայի» ֆուտբոլիստներ Մանոլո Գաբիադինին, Ալբին Էկդալը, Օմար Կոլին, Մորտեն Տորսբին, Անտոնիո լա Գումինան, Ֆաբիո Դեպաոլին եւ Բարտոշ Բերեշինսկին,«Ֆիորենտինայից»՝ Պատրիկ Կուտրոնեն,Դուշան Վլահովիչը, Հերման Պեսելյան եւ «Վերոնայից»՝ Մատիա Ցականյին։
Իտալիայում կորոնավիրուսը ամենալայն տարածումն է գտել եւ չնայած այդ փաստին Նեապոլի «Նապոլին» որոշում է կայացրել սկսել թիմի մարզումները մարտի 24-ից։

Գերմանիայի Բունդեսլիգա
Թոփ 5 առաջնություններից ամենավերջինը Բունդեսլիգան էր, որ դադարեցվեց։ Այստեղ կա կորոնավիրուսով վարակված 4 ֆուտբոլիստ։ «Հանովերից» վարակված են Յանես-Կիլիան Հորնը ու Տիմո Հյուբերսը, «Հերտայից»՝ Մաքսիմիլիան Միտելշտեդը եւ «Պատերբորինից» Լուկա Կիլիանը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս