Այսօր Պարետատունը որոշում էր կայացրել, ըստ որի մարտի 22-ից մինչեւ Հայաստանում արտակարգ դրության ավարտը, առևտրի կենտրոնները չպետք է գործեն։ Այս որոշումը տարընթերցումների տեղիք է տվել եւ մեկնաբանություններում շատերն են հարցադրումներ անում, թե կոնկրետ որ կենտրոններին է վերաբերում սահմանափակումը։
Եվ ահա ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պարզաբանում է, որ մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակումը վերաբերում է միայն առևտրի կենտրոններին (մոլլերին):
«Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը։Տոնավաճառների և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում՝ կարող են աշխատել», – նշել է նա։