Նախկին տնօրենը նոր պաշտոն ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը նշանակվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրեն: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի ընկերներ, ինձ քաջալերողներ, սրտացավ մարդիկ, ովքեր լուռ կամ անթաքույց իմ կողքին եղան!

Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ մեծ պատասխանատվությամբ ընդունել եմ և երկուշաբթի օրվանից զբաղեցնելու եմ հանրապետության խոշորագույն բժշկական կենտրոններից մեկի՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի /հանրապետական հիվանդանոց/ վիրաբուժության գծով տնօրենի պաշտոնը։ Շնորհակալ եմ այս հսկայածավալ բուժհաստատության վիրաբուժական բոլոր ծառայությունների զարգացման գործը ինձ վստահելու համար։

Այնուամենայնիվ մայրաքաղաքում իմ նոր և պատասխանատու աշխատանքը չի խանգարելու Գյումրիում «Էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոնի» հիմնադրման և շուտափույթ գործունեության իմ պլաններին և Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում իմ 25-ամյա աշխատանքային գործունեության արդարացի գնահատման համար իմ պայքարին։

Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»։




Լրահոս