
Անգլիական «Էվերտոնը» առաջիկա ամռանը կփորձի կատարել անիրականանալի թվացող մի տրանսֆեր: Ինչպես տեղեկացնում է 90min-ը մերսիսայդյան թիմի ղեկավարությունը պատրաստվում է գնել Հռոմի «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի տրանսֆերը:
Ըստ աղբյուրի` հռոմեացիները չեն ցանկանում բաց թողնել իրենց ռմբարկուին, սակայն «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի փաստը կարող է օգնել տրանսֆերի կայացմանը: Հիշեցնենք, որ Իմոբիլեն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրանի լավագույն ռմբարկուն է` իր հաշվին գրանցած 27 գնդակով: Էդմոն Մարտիրոսյան