Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նորկորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը 190 է։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի հաստատված 160 դեպք, ինչից հետո դեպքերի թիվն աճել էր 30-ով:
Հիշեցնենք նաև, որ երեկ ունեցել ենք նաև առողջացման դեպք, մեկ հիվանդ դուրս է գրվել։