Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յոիվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն օգնություն կտրամադրի պորտուգալական հիվանդանոցներին` կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Իսպանական AS-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը կհետեւի իր գործակալի ` Ժորժե Մենդեշի օրինակին եւ իր երկրի հիվանդանոցներին կնվիրաբերի դեղորայք ու վարակի դեմ պաշտպանվելու մի շարք անհրաժեշտ պարագաներ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն իր ընտանիքի հետ մեկուսացած է Մադեյրայում: Պորտուգալացու խաղընկերներից COVID-19-ով են վարակվել Դանիելե Ռուգանին, Բլեյզ Մատյուիդին եւ Պաուլո Դիբալան: Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցում է 300 հազարը, իսկ մահացություններինը`11 հազարը:
Էդմոն Մարտիրոսյան