Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է՝
«Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր դարձավ Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող ՀՀ 140 քաղաքացիների՝ Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով):
#Վրաստան’ում #ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների մեկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։
Ընդգծենք, որ այս տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով»։