
Երեկ` մարտի 21-ին, բրազիլացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն դարձավ 40 տարեկան: Ֆուտբոլիստը ծննդյան տարեդարձը նշել է պարագվայական բանտում: Պարագվայական բանտից լեգենդար ֆուտբոլիստի
լուսանկարը հրապարակել է Ole-ն: Նկարին կից գրված է.
«Ահա այսպես է Ռոնալդինյոն նշում ծննդյան տարեդարձը»:
Հիշեցնենք, որ «Ֆուտբոլային կախարդը» ձերբակալվել է կեղծ անձնագիր օգտագործելու պատճառով:
Էդմոն Մարտիրոսյան