Կորոնավիրուսն այն վարակը չէ, որից պետք է այսպես վախենալ․ Ալեքսանդր Տարխանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ԲԿՄԱ-ի, «Ուրալի», Երեւանի «Փյունիկի» եւ մի շարք այլ ակումբների նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը, ով այժմ հայկական թիմի փոխնախագահն է զարգացման գծով, խոսել է COVID-19 կորոնավիրուսի պատճառով համաշխարհային սպորտում ստեղծված իրավիճակի մասին.

«Միայն Բելառուսում են ֆուտբոլ խաղում: Լավ է, որ գոնե մի տեղ սպորտ է մնացել: Մյուս կողմից, եթե կա այսպիսի համաճարակ, ավելի լավ է դադար վերցնել: Ավելի լավ է սպասել, հետո կրկին սկսել խաղալ: Իտալիային եւ Չինաստանին կորոնավիրուսը լուրջ հարված հասցրեց: Որոշ երկներում այն արդեն նահանջում է, շատերն են արդեն բուժվել վարակից:Ընդհանրապես սովորական գրիպից ավելի շատ մարդիկ են հիվանդանում: Իսկ, եթե ուշադրություն դարձնենք օնկոլոգիական հիվանդությունների վրա, ապա կտեսնենք, որ մահացությունների թիվն ավելի շատ է: Իսկ սա ընդամենը կորոնավիրուս է: Ամեն տարի հետեւում եմ հետազոտություններին եւ տեսնում եմ իրավիճակը` քանիսն են բուժվեւմ եւ քանիսը մահանում․ ահա ինչից պետք է վախենալ: Ես դրա միջով անցել եմ 12-13 տարի առաջ: Հավատացեք օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդկանց համար կորոնավիրուսը ամենադաժան վարակը չէ»,- Ալեքսանդր Տարխանովի խոսքերն է փոխանցում Р-спорт-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս