Պետք է մտածել ոչ թե ֆուտբոլի, այլ ողջ մնալու մասին, սա ժանտախտ է, այս տարի խաղալ այլեւս չի կարելի. «Բրեշիայի» նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն խոսել է Իտալիայում COVID-19 կորոնավիրուսի համաճարակի մասին եւ նշել, որ այս տարի ֆուտբոլ խաղալ այլեւս չի կարելի.

«Ես մտածում եմ միայն հաջորդ մրցաշրջանի մասին։ Գավաթ, Սկուդետո… Լոտիտո («Լացիոյի» սեփականատերը) Սկուդետո՞ն է ցանկանում: Թող վերցնի այն. նա համոզված է, որ անպարտելի թիմ ունի, թույլ կտանք նրան վայելել այդ միտքը։
Կան շատ ավելի կարեւոր բաներ. պետք է մտածել ոչ թե այն մասին, թե երբ է վերսկսելու մրցաշրջանը, այլ ողջ մնալու մասին։ Եթե խոսենք ֆուտբոլից, ապա պետք է մտածել հաջորդ մրցաշրջանի մասին: Սա ռեալիզմ է, պարոնայք։ Այս տարի այլեւս չի կարելի խաղալ։ Սա ժանտախտ է եւ ինչ-որ մեկը դեռ չի հասկանում, թե ինչ է կատարվում, եւ դա ավելի վատ է, քան այս վարակը: Ես չեմ հավատում հրաշքներին, արդեն վաղուց դադարել եմ հավատալ դրանց», – Չելինոյի խոսքերն է փոխանցում Ջանլուկա Դի Մարցիոն:

Հավելենք, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակման գրեթե 54 հազար դեպք է գրանցվել։ Վարակից մահացածների թիվը գերազանցում է 5 հազարը: Ըստ պաշտոնական տվյալների միայն երեկ Իտալիայում մեր օրերի ժանտախտից մահացել է 793 մարդ:

Էդմոն Մարտիրոսյա




Լրահոս