Ճապոնական «Վիսել Կոբեի» իսպանացի ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան աջակցության խոսքով է հանդես եկել` կապված ողջ աշխարհում COVID-19 կորոնավիրուսի հետ.
«Պետք է հավատանք, որ այս իրավիճակը կհանդարտվի, ամեն բան կավարտվի որքան հնարավոր է շուտ եւ արագ կվերադառնանք բնականոն կյանքի: Յուրաքանչյուրս պետք է դնի իր ողջ ուժերը, պետք է միավորվենք եւ միակ միջոցը միմյանց օգնելն է` ուրիշ ելք չկա: Սա ուժի, աջակցության եւ շնորհակալական ուղերձ է այն պրոֆեսիոնալներին, ովքեր ամեն րոպե աշխատում են մարդկանց կյանքերը փրկելու համար: Մենք շարունակում ենք աջակցել բոլոր բժիշկներին, օգնականներին, բուժքույրերին եւ նրանց, ովքեր փորձում են ինչ-որ կերպ կանգնեցնել այս ամենը: Իմ մտքերը մահացածների ընտանիքների հետ է: Այս ամենը ահավոր է»,- Ինիեստայի խոսքերն է փոխանցում Sport-ը:
Հիշեցնենք, որ ողջ աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 300.000-ը:
Էդմոն Մարտիրոսյան