Վիվա-ՄՏՍ-ը Երևանում գործարկում է առաքումների համար նախատեսված՝ հատուկ կահավորված շրջիկ սպասարկման կենտրոն. առաքումն անվճար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի գործընկերներ

Վիվա-ՄՏՍ-ը Երևանում գործարկել է առաքումների համար նախատեսված՝ հատուկ կահավորված շրջիկ սպասարկման կենտրոն: Առաքումն իրականացվում է անվճար:

Սպասարկման շրջիկ կենտրոնն իրականացնելու է Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութի (https://shop.mts.am) միջոցով ձևակերպված պատվերների առաքում՝ Երևանի տարածքում: Առաքվելու են հեռախոսներ, Wi-Fi երթուղիչներ, աքսեսուարներ ու նաև՝ SIM քարտեր:

Առաքումը կիրականացվի երկուշաբթի օրվանից (23.03.2020):

Սարքերն առաքումով պատվիրելու համար հարկավոր է այցելել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութ (https://shop.mts.am), ընտրել սարքն ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ, կամ զանգահարել առցանց խանութի՝ կայքէջում նշված 093298700 համարով: Այնուհետև հաճախորդի հետ կապ կհաստատվի և նրան կուղղորդեն դեպի այն վայրը, ուր ժամանելու է սպասարկման շրջիկ կենտրոնը՝ սարքն, ինչպես նաև ցանկության դեպքում՝ SIM քարտն, առաքելու համար:

Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Բջջային սարքերի ապառիկ վաճառք հասանելի չի լինելու:

Գործարքները կիրականացվեն առանց բաժանորդ-աշխատակից անմիջական շփման՝ հատուկ լուսամուտի միջոցով:

Սպասարկման շրջիկ կենտրոնը կազմակերպվել է հատուկ կահավորված և Վիվա-ՄՏՍ-ի տարբերանշանը կրող «Ford Transit» մակնիշի մեքենաների հիման վրա:
Առաքման շրջիկ սպասարկման կենտրոնի աշխատանքային ժամերն են 11:00-16:00, երկուշաբթիից` շաբաթ):

Վիվա-ՄՏՍ-ն առաքումն իրականացնում է հնարավորս սեղմ ժամկետներում` հաշվի առնելով առկա ծանրաբեռնվածությունը:

Կարևոր. Հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:

Առաքման շրջիկ սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:




Լրահոս