Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար կկանգնեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմի մասնակից Սեյրան Մարգարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս ամսին՝ մարտի 23֊ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում խաչքար կտեղադրվի ապրիլյան պատերազմում ընկած հերոս տղաների հիշատակին նվիրված։

Սեյրան Մարգարյանի խոսքով՝ ի սկզբանե գաղափարը եղել է իրենը, սակայն Նախաձեռնությանը միացել են նաև նրա մարտական ընկերները`Բաղշիկ Հակոբյանը և Ռաֆայել Ոսկանյանը:

«Քանի որ մեր շրջանից ունենք զոհ և մենք ինքներս լինելով Ալավերդցի, որոշեցինք մարտական ընկերներով կյանքի կոչենք այդ սուրբ գործը: Խաչքարի հարցով որոշեցինք հանդիպել քանդակագործ Վահե Մնացականյանի հետ: Զրուցեցինք, նա նույնպես պատրաստակամություն հայտնեց նախաձեռնությանն աջակցելու և որոշեցինք, որ հենց նա է լինելու քանդակագործը: Արդեն մեր հանդիպումից անցել է շուրջ 2 ամիս և այսօր արդեն մեր հսկան պատրաստ է, 2.5 սմ. բարձրության խաչքարը վեր կգոյանա և կօրհնվի Ալավերդիում, զոհված տղաների ընտանիքի անդամների, մարտական գործողությունների մասնակից տղաների և այլ հյուրերի ներկայությամբ»֊պատմեց նա։

Սեյրան Մարգարյանը լիահույս է, որ նման պատերազմներ հայ ազգի կյանքում այլևս չի կրկնվի, և այսպիսի տխուր առիթներ էլ չենք ունենա:
Իսկ եթե նորից թշնամին անցնի մեր սահմանի նույնիսկ 1 սանտիմետրը, նրանք կկանգնեն առաջնագծում կանգնած զինվորի կողքին և նույն դասը կտան, ինչ որ տվել են 1992-ին և 2016թ-ի ապրիլին։

Լիդա Եղիազարյան




Լրահոս