35 մլն միայն հիվանդների համար եմ փոխանցել, տնօրենի հետ էլ ենք պայմանավորվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Քանի որ կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են գտնվում, 35 մլն միայն հիվանդների համար եմ փոխանցել, տնօրենի հետ էլ ենք պայմանավորվել. 10 մլն էլ, որպես պարգեւատրում, այդ հիվանդանոցի բոլոր բուժաշխատողների համար, որ նրանք գիշեր-ցերեկ աշխատում են։ Քանի որ Գյումրիում էլ 20 հիվանդ կա, այնտեղ էլ 10 մլն փոխանցել եմ հիվանդներին, 5 մլն էլ՝ բուժաշխատողներին»,- ասաց Ծառուկյանը։