
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ անորոշ ժամանակով դադարեցվել է Լա լիգայի եւ Իսպանիայի Թագավորական գավաթի խաղարյությունները` COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով: Դադարեցված են նաեւ Իսպանիայի ցածր դիվիզիոնների առաջնությունները:
Հավելենք, որ Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 29.000-ը, իսկ մահացածներինը թիվը հասնում է 1813-ի:
Էդմոն Մարտիրոսյան