ՈՒԵՖԱ-ն ճիշտ որոշում է կայացրել․Ռայան Գիգս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգսը, ով այժմ Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչն է, խոսել է աշխարհում տարածվաած COVID-19 կորոնավիրուսի եւ Եվրոպայի 2020 թվականի առաջնության հետաձգման մասին։

«ՈւԵՖԱ-ն 100%-ով ճիշտ որոշոշում է կայացրել հետաձգելով ԵՎՐՈ-2020-ը։ Ազգայաին հավաքականները գլխավորող մարզիչների համար է դժվար է նոյեմբերյան խաղերից հետո, քանի որ ֆուտբոլիստներին չենք տեսնում մինչեւ մարտ։ Ակնհայտ է, որ հիմա դա ավելի երկար կլինի, բայց սա երկրորդական է, որովհետեւ կա մարդկանց առողջության խնդիրը։ Մենք կարող ենք վերադառնալ ֆուտբոլ եւ ընդհանրապես սպորտ միայն այն ժամանակ, երբ համոզված կլինենք, որ ամեն ինչ նորմալ է։ Պարզապես պետք է հոսւանք, որ այդ ամենը կլինի սպասածից ավելի շուտ, իսկ հիմա առաջին հերթին հարկավոր է մտածել այս վարակից ազատվելու եւ կրկին նորմալ կյանքով ապրելու մասին»,- Գիգսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ը կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս