ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստն անցկացվել է առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի առցանց անցկացված նիստում քննարկվել է 14 հարց։ Այս մասին հայտնում են  ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից։

«ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությամբ, հերթական նիստն անցկացրել է առցանց ռեժիմով: Խորհրդի անդամները քննարկել են թվով 14 հարցեր: Քվեարկությունը նույնպես կազմակերպվել է առցանց հարթակում: Նիստին մասնակցող խորհրդի անդամներն իրենց քվեարկությունը կատարել են Խորհրդի բոլոր անդամների համար նախատեսված հարթակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս