
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջի ուղիղ եթերից հայտնել է, որ կորոնավիրուսի նոր 41 դեպք է հաստատվել, իսկ 26 պացիենտի մոտ թոքաբորբ կա։
Վարչապետը մասնավորապես հայտնել է, որ Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբրվել վարակի դեպք, նաև Էրեբունի համայնքում: Ախտորոշվածների մեծ մասը ջերմություն չունի: 39-ից բարձր ջերմություն ունի 1 հոգի:
Վաղվանից մեկ շաբաթով կդադարեն ռեստորանների ու սրճարանների գործունեությունը՝ բացառություն կլինեն միայն առաքումները: Կարգելվեն նաև թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը: Կդադարեն շինարարական աշխատանքները: