Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ում այսօր՝ 10։00-ի տվյալներով կա կորոնավիրուսով վարակված 235 անձ։ Այսինքն երեկվա դրությամբ հիվանդների թիվը չի ավելացել։ Մահվան ելքերը 0 է, բուժվել է 2 հիվանդ։ Հիշեցնենք, որ երեկ ԱՆ Արսեն Թորոսյանը նշել էր, որ վերակենդանացման բաժանմունքում, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չսպառնացող 6 քաղաքացի ունենք, որոնք արհեստական շնչառության սարքին միացված չեն: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ուղիղ եթերում հայտարարեց, որ հիվանդների կորոնավիրուսի պոզիտիվ ախտորոշված 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի: 39-ից բաձր ջերմություն ունի այս պահի դրությամբ մեկ հոգի:
Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը` 235
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ