Երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցությունը երկարատեւ քննարկում է ունեցել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատգամավորները նախ առանձին` խմբակցությունով են քննարկում ունեցել, ապա հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատգամավորների հետ հանդիպմանը քննարկվել են այսօր մեկնարկելիք նստաշրջանը, օրակարգում ընդգրկված հարցերը, եւ որոշում է կայացվել, թե որ նախագծին ինչպես է պետք քվեարկել:
Իսկ, ահա, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հիմնականում քննարկվել է Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Մեր տեղեկություններով՝ վարչապետը շատ բաց ու անկեղծ է խոսել, չի թաքցրել ոչինչ եւ պարզ ասել է, թե ինչպիսին է իրավիճակը, եւ ինչ է սպասվում: