«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրավիրում է ներկայացնելու գնային առաջարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան և իրավասու կազմակերպություններին ներկայացնելու գնային առաջարկ՝ ներառյալ հարկերը, Էլեկտրոդ, Կարբիդ, Կապար և Բութան գազ` մեկ կամ մի քանի ստորև բերված լոտերի համաձայն մատակարարելու համար:

 

Չափաբաժինների համարները Չափաբաժնի անվանումը
1 1.1 – Էլեկտրոդ 3 մմ փոփոխական հոսանքի

1.2 – էլեկտրոդ 4 մմ փոփոխական հոսանքի

1.3 – Առաքում Երևանում (առնվազն 50 կգ)

2 Կալցիումի կարբիդ
3 Կապար 99.8 %
4 Գազ բութան

 

Պահանջներ` 

  • Գնային առաջարկի հետ միասին պետք է ներկայացնել տեղեկատվություն նախկինում կատարած պայմանագրերի վերաբերյալ, ընկերության պետական գրանցման վկայականը, ապրանքների որակի կամ ծագման սերտիֆիկատը, ինչպես նաև առաջարկվող ապրանքի նմուշը(ները)՝ դրանց որակը գնահատելու համար:
  • Գնային առաջարկների գնահատումը կիրականացվի առանց ԱԱՀ-ի մասնաբաժնի։

Սույն գնմանը մասնակցելու իրավունք չունեն անձինք.

  1. որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, 
  2. որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային վճարների գծով, 
  3. որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է: 

Հետաքրքրվող հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից աշխատանքային օրերին օրերին ժամը  09.00-13.00 և 14.00-18.00:

Անհրաժեշտ ձևաչափերը կարելի է ներբեռնել նաև «Վեոլիա Ջուր» ընկերության պաշտոնական վեբ կայքից՝ https://www.veolia.am/hy/media/gnowmner:

Գնային առաջարկները պետք է ներկայացվեն առձեռն՝ ստորագրված, կնքված և փակ ծրարով, ոչ ուշ, քան 2020 թ. մարտի 31- ը ժամը 11.00-ն:

Վերը նշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի:

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0014, Ադոնց 6/1, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, 9-րդ հարկ, Գնումների վարչություն: Հեռ.`(374 93) 43-10-07, էլ-փոստ`[email protected]:

 




Լրահոս