Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանքներ առաջադրեն․ Արմեն Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին վարչապետերը կորպորատիվ շահ են հետապնդում, նրանք ռոբասերժական բանդայի մասնակիցներն են ու բնական է, որ պետք է իրար պաշտպանեն։ ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

«Հերթական մշակած քայլեր են ՝ իրենց թիմակցին ազատ արձակելու համար։ Հիմա գործը դատարանում է, բայց մենք դեռ չենք հասել դատաքննության փուլ։ Բոլորս սրտաատրոփ սպասում ենք, թե երբ է սկսելու այդ փուլը, որից հետո հասարակության համար ավելի պարզ կլինի, որ առաջադրված մեղադրանքները Քարաչյանի ռեժիմի կատարած հանցանքների ընդամենը մի մասն են։ Ամբողջ ծավալով չի ներկայացվում այն ամենը, ինչ արել են Քոչարյանի թիմակիցներն իրենց գործունեության ընթացքում՝ մասնավորապես 2008 թվականի ընթացում »,-ընդգծեց նա։

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ ներառված չէ ընտրությունների կեղծման հսկայական մեխանիզմները, թե ինչպես են հետընտրական շրջանում բազմաթիվ անմեղ մարդկանց դատապարտել ազատազրկման։

«Ես վստահ եմ, որ գործի հրապարակային քննության ընթացքում դատարանը կանդրադառնա այս բոլոր հանգամանքներին, և չեմ բացառում, որ նոր մեղադրանքներ կառաջադրեն և քրեկան գործեր կհարուցեն »,- հավելեց նա։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացնել դատարանին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Ռ․ Քոչարյանին։

Լիդա Եղիազարյան




Լրահոս